Գևորգ Ավետիքյան (kevork) wrote,
Գևորգ Ավետիքյան
kevork

Օսահայ Առաքելափառ Եկեղեցու մասին

Էս տարի Սբ․ Ծննդյան գիշերը Օսեթիայի մայրաքաղաք Վլադիկավկազում էի․․․ Հարևան օսերին էլ համոզեցինք, միասին գնացինք հայկական եկեղեցու մոտ, որն, ի դեպ, Վլադիկավկազի սուվենիրային շուկայում մոտավորապես նույնն է, ոնց որ Էյֆելյան աշտարակը Փարիզի, կամ Կասկադն այսօրվա Երևանի համար․․․ Հասանք․․․ Լույս չկար, մարդ չկար։ Ձայն-ծպտուն չկար։ Հորս մոտ տեղի տերտերի համարը կար, անունն էլ Գևորգ է։ Զանգում եմ, գիշերվա տասներկուսի մոտերքն է, բայց զանգում ու հարցնում եմ՝ շնորհավոր լինի, տերտերն ապրած կենա, բա մեզ մոտ էսօր կարևոր տոն չէ՞․․․ ասում ա՝ հա, բայց էսօր բան չենք անում, միանգամից ամսի տասնութին թե տասնիննին եկեք․․․

Ապշած մնացի։



Հաջորդ գիշեր նույն օսերի հետ գնացինք տեղի ուղղափառ եկեղեցիներից մեկը, վատ չանցավ, չհաշված խելագար հավատացյալներին, որոնք մի կողմից ստիպում էին, որ խաչը համբուրեմ, մյուս կողմից էլ չէին թողնում, որ մոմը մի կերպ մի տեղ խցկեմ, տեղ չկար․․ ուղղափառ եկեղեցում հայկականի պես ջոմարդ-ջոմարդ ավազ չի լցրած, այլ հատիկ-հատիկ մոմերի համար հատուկ անցքեր են մետաղի մեջ արված։

* * *

Ամիսներ անցան։ Երեկ մորս հետ եմ խոսում հեռախոսով, ասում եմ՝ գնալու ե՞ք Սբ․ Զատիկին եկեղեցի։ Չէ, ասում ա, մեր տերտերն էլի չի նշում, ոնց որ, ասելա միանգամից ռուսների ու օսերի հետ կանենք։ Ասում եմ՝ ինչու՞։ Պատասխանը շատ հետաքրքիր էր՝

- Դե ասում են առաջ էստեղի ժողովուրդն արդեն սովոր էր ուղղափառների հետ մի օր նշելուն, հետո վերջին տարիներին հայաստանցիներն են եկել, տերտերն էլ է եկել, նոր բան են ասում, բայց հները սովորել են, որ ուղղափառների հետ համընկնում է, ու չեն ուզում նոր բաներ հորինել։

* * *

Էսպիսի բաներ։
Ճշտելու ու պարզելու հնարավորություն ունե՞ք, թե ինչու է Վլադիկավկազի հայկական եկեղեցին սեփական կալենդարով ապրում։
Tags: հայեր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 4 comments