Գևորգ Ավետիքյան (kevork) wrote,
Գևորգ Ավետիքյան
kevork

Ընկերս նոյեմբերին ամուսնանում էր։ Բոլորիս կողմից շատ սիրված հայր Նշանն էր պսակադրության արարողությունն անց կացնում։ Աղոթք, գիրք, գրականություն, մեջբերում, իր կողմից խորհուրդ ու մտերիմ խոսքեր (անձամբ ճանաչում է հարսին էլ, փեսային էլ)․․․
- Տեր եմ,- կամաց արտասանում է Սաթենիկը։
- Չէ, Սաթենիկ ջան, դու տեր չես, դու հնազանդ ես,- ժպտում է հայր սուրբը։
* * *
Կիրակնօրյա դպրոցում հայերենի դասեր էի վարում։ Մի օր էլ կավիճը վերջացավ, աշակերտներին, որ հասակակից ընկերներս են, խնդրեցի սպասել, ինքս վազելով իջա խանութ՝ կավիճ գնելու։ Ետ գալիս էլ վազքով բարձրանում եմ չորրորդ հարկ, վերևից էլ հայր Նշանն է իջնում։ Արագ բարևեցի ու շարունակեցի վազել, հետո կանգ առա․ տգեղ է, գոնե, ոնց ասում են, ոտքս կախ գցեմ, տեսնեմ ինչպես է, ինչ լուր կա․․․ Ես բարձրանալով, նա իջնելով՝ խոսում ենք աստիճանների վրա։
- Էդ ո՞ւր ես շտապում։
- Կավիճն էր վերջացել, գնացի նորը բերեմ։
- Հա, դասերը լա՞վ են ընթանում։
- Հա․․․ ը, այո։
- Դե լավ․․․
Նորից եմ վազում վեր։
- Գևորգ, սպասիր, ո՞ւր ես գնում։
Ինչ է ուզում էս մարդն ինձանից, արդեն խոսեցինք։
- Բա կավիճը չօրհնե՞մ, նոր կավիճ է։
Չգիտեմ, կատակ է անում, թե չէ․․․ Հապաղեցի, մի քայլ ետ դարձա, իջնում եմ։
- Կատակ եմ անում, Գևորգ ջան։ Հաջողություն քեզ։
* * *
Սանկտ-Պետերբուրգում գտնվող Կրոնի պատմության թանգարանից խնդրել էին քրիստոնյա հայերի մշակույթի հետ կապված մի քանի առարկա բերել, մի քանի ամսով թանգարանում ցուցադրելու համար։ Հայր Նշանին խնդրեցի, տվեց։ Ամիսներ անց ինքս պիտի վերադարձնեի, բայց թանգարանն ինքն էր ուղարկել իր աշխատակցի միջոցով։
Համայնքում հայր սուրբին տեսա, հարցնում եմ՝
- Ամեն ինչ նորմա՞լ է, թանգարանը փոխանցել է արդեն Ձեզ իրերը, չէ՞։
- Այո, Գևորգ ջան։ Նամակ էլ էին ուղարկել։
- Դե, շատ լավ է, ես էլ անհանգստանում էի, քանի որ ինքս էի Ձեզանից խնդրել․․․
- Դե, ճիշտն ասած, մի լրիվ չեն ուղարկել, բայց դե հիմա․․․
- Հը՞՞՞՞․․․․
- Դե, թանգարան է էլի, էն էլ Պետերբուրգում։ Էսքան խաչքարն ու տոնացույցը ուղարկել էինք, մի Ռեմբրանդտ չէի՞ն կարող համայնքի համար ուղարկել հետը։
Tags: հայեր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments