June 22nd, 2015

Me

Մինչև հուլիսի 10ը դիմեք ու գնացեք Ճապոնիա

Ձմեռային դպրոց – Ասիայի քաղաքային կյանքի գեղագիտության վերաբերյալ

ARMACAD ընկերությունը տեղեկացնում է 2016թ. հունվարի 25-30-ը Ճապոնիայում անցկացվելիք ձմեռային դպրոցի մասին:

Ճապոնիայի Կիոտո քաղաքում անցկացվելիք այս ծրագրի կազմակերպիչները կարծում են, որ Ասիայում ուրբանիզացիայի աննախադեպ ալիքը կարող է ոչ միայն ճարտարապետների, ոճաբանների համար գործելու նոր հարթակներ ստեղծել, այլ նաև մտավորականների ու գեղանկարիչների. վերջիններս ստեղծագործում են՝ օգտվելով զանազան արտահայտչամիջոցներից՝ ներառյալ քաղաքային արվեստ, գրականություն, տարբեր ներկայացումներ, երաժշտությոն, կինո և այլն: Ծրագրի շրջնակներում անդրադարձ կլինի նաև ասիական քաղաքների ավանդական և ժամանակակից էսթետիկ բաղադրիչներին:

Ձմեռային դպրոցին մասնակցելու համար հրավիրվում են ասպիրանտներ, հատկապես արվեստի ու երաժշտության ոլորտից:

Ծրագիրն առավելագույնը 20 մասնակիցների հնարավորություն ունի: Բոլոր նրանք, ովքեր դիմել են նախքան վերջնաժամկետը, կտեղեկացվեն ընտրությունների մասին մինչև 2015թ. օգոստոսի 31-ը: Իսկ դիմելու վերջնաժամկետը 2015թ. հուլիսի 10-ն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ Winter School - Mapping the Aesthetics of Urban Life in Asia: A Dialogue with the Arts